Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բանկերը 290 հազար քաղաքացու վարկային արձակուրդ են տվել

Բանկերը 290 հազար քաղաքացու վարկային արձակուրդ են տվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերը ճգնաժամային այս ժամանակահատվածում շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են 9,3 միլիարդ դրամի վարկային արձակուրդ։

Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ  վարկային արձակուրդ է տրվել նաև 5 300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։

«Կան բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց կառավարության կողմից որևէ վարչական ներգործության: Ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am