Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ողջ թափով

Ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ողջ թափով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմարդյունաբերութան համալիրը աշխատում է ողջ հզորությամբ: Պաշտպանության նախարարության հետ ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր, և աշխատակիցները պետք է արտադրական գործընթացի մեջ ներգրավվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ռազմարդյունաբերական համալիրն իր ողջ թափով և հզորությամբ աշխատում է: Դա պարետի որոշմամբ բացառությունների մեջ մտնող տնտեսական ոլորտներից է, և գործարաններն իրենց պատվերների շրջանակում շարունակում են իրականացնել աշխատանքները: Հիմա մենք ակտիվ փուլ ենք մտել, նաև Պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ պայմանագրեր արդեն ստորագրվել են, և աշխատակիցները պետք է արտադրական գործընթացի մեջ ներգրավվեն»,-ասաց նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am