Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում

Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է 
նկատվում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 89-ով՝ դառնալով 62 հազար 589:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նախորդ օրերի համեմատ Իրանում վարակի արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունում նվազման միտում է նկատվում: Նախորդ օրերին վարակվածների թիվն ավելանում էր 2 հազար 274-ով, 2 հազար 483-ով, 2 հազար 560-ով:

Ապրիլի 7-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուրը կազմելով 3 հազար 872: Մահացության ցուցանիշի ավելացման պարագայում ևս տեսնում ենք նվազում: Նախորդող օրերին մեկ օրում գրանցվում էին մահվան 136, 151, 158 նոր դեպքեր:

Վերջին տվյալների համաձայն, Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 803-ով՝ ընդհանուրը կազմելով 27 հազար 39: Վիճակագրությունը վկայում է, որ ամեն օր նկատվում է ապաքինվածների թվի ավելացում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am