Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Օրը նշելը նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ:

2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելումեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր ամենօր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար`հաճախիրենցսեփականառողջությանհաշվին:

Բոլորիս անունից երախտագիտության խոսքեր ենք ուղղում այս օրերին մասնագիտական պարտքը կատարող մեր բուժաշխատողներին: Պինդ և առողջ եղեք»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am