Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետության աջակցության շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 մլրդ դրամ

Պետության աջակցության շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ընդունած աջակցության 9 միջոցառումների շրջանակներում՝ ապրիլի 6-ի դրությամբ արդեն 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց»,-գրել է Փաշինյանը:

 Կառավարությունը երկրում արտակարգ դրության պայմաններում նախաձեռնել և ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9 միջոցառումների ծրագիր: Այդ միջոցառումներով աջակցություն է նախատեսվում ինչպես բիզնեսին, այնպես էլ անձանց, որոնք սոցիալական խնդրի առաջ կարող են կանգնել: Կառավարության մշակած 9 աջակցության ծրագրերից 5-ը սոցիալական ուղղվածություն ունեն: Օրինակ դրանցից մեկով աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, եթե առկա են մի շարք հանգամանքներ, օրինակ, եթե երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am