Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել 6 ոստիկանի մոտ

Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել 6 ոստիկանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան, մեկուսացվել է 11 ոստիկան»,- ասաց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]