Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է

 Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը 
վատառողջ է
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրերս մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի՝ թոքաբորբ ունենալ-չունենալու փաստը դեռ պետք է հաստատի դիահերձարանը: Երգչուհու քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել նրա հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով պետք է անձնական ու բժշկական գաղտնիքը պաշտպանվի:
«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ: Կինը ապրել է տանը միայնակ: Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե ոչ, դա պետք է  հաստատի դիահերձարանը»,-ասաց Նիկողոսյանը:
Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն առաջարկել, որ հոսպիտալացվի, որպեսզի հետո անցնի թեստավորում, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից և ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց: Առավոտյան արդեն մահը վրա է հասել:
Երգչուհու շփման շրջանակը պարզվում է: 
Մարտի 31-ին հիսուն տարեկանում մահացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նրա գործընկերները հայտնել են, որ Սարդարյանը մահացել է թոքաբորբից։
Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am