Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել Իտալիային. ՌԵԳՆՈՒՄ

ԱՄՆ նախագահը խոստացել է 100 մլն դոլարի բժշկական օգնություն տրամադրել 
Իտալիային. ՌԵԳՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռեգնում»-ին, այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 786 հազարից ավելի է, մահերի թիվը կազմում է 37 հազար 832: Ապաքինվել է 165 հազար 874 մարդ: Իտալիայում վարակվածների թիվը 101 հազարից ավելին է: Մահացել է 11 հազար 591 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am