Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 58 նոր դեպքից մեկն արձանագրվել է ԶՈՒ-ում

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 58 նոր դեպքից մեկն 
արձանագրվել է 
ԶՈՒ-ում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված կորոնավիրուսային հիվանդության 58 դեպքից մեկն արձանագրվել է զինված ուժերում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ այսօրվա թվի մեջ ներառվա՞ծ են բանակի դեպքերը, նախարարն ասաց. «Այո, մեկ դեպք»։
Մինչև այս նշվում էր Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածության 5  դեպքի մասին: Ներկայում ընդհանուր առմամբ վեց դեպք է։ 
Նրանցից որևէ մեկը չունի թոքաբորբ,  զինծառայողները չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ: Մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն: 
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։

Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]