Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատգամավորները կոնտակտավորներին գտնելու համար զանգերի շրջանակը պարզելը համարում են անարդյունավետ

Պատգամավորները կոնտակտավորներին գտնելու համար զանգերի շրջանակը պարզելը 
համարում են անարդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները անարդյունավետ են համարում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու առաջարկվող մեխանիզմը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը, որով, մասնավորապես, առաջարկվում է, որ հավաքվեն հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծի նպատակը, թերևս, հասկանալի է, սակայն կիրառվող միջոցները խնդրահարույց են ու շատ հարցեր առաջացնող: «Ինչու է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել և երբ: Եթե ուզում ենք մարդու՝ ընդամենը ֆիզիկապես շփման շրջանակը պարզել, դրա համար ուղղակի պետք է իմանալ նրա դիրքը և այդ դիրքը համեմատել այլ մարդկանց դիրքերի հետ: Մարդկանց զանգերը որևէ կերպ չեն նպաստելու, քանի որ զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում, և հակառակը՝ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, թե ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,-ասաց պատգամավորն ու մատնանշեց փաթեթում նկատած մի քանի այլ խնդիրներ ևս:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը ևս նշեց, որ նախագծի նպատակը պարզ է, և յուրքանչյուր գործողություն, որը թույլ կտա ավելի նվազեցնել կորոնավիրուսի տարածումը, ողջունելի է: Սակայն նրա կարծիքով՝ ներկայացված օրենքով առաջարկվողը չի համապատասխանում այն նպատակներին, որն Արդրադատության նախարարը ներկայացրել է: «Օրինագիծն ավելի շատ առաջացնում է հարցեր, քան տալիս է լուծումներ: Նպատակը պարզ է, բայց նպատակի իրագործման մեխանիզմները, ըստ ներկայացվածի, նվազագույնը անհասանալի են, անհասկանալի է, թե ինչ էֆեկտ է տալու, ինչպես է կիրառվելու»,-ասաց նա:

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը շատ կարևորեց ցանկացած նախախաձեռնություն, որն ուղղված կլինի էպիդեմիլոգիական օջախների բացահայտման, վարակակիրների կամ կոնտակտավորների շղթան բացահայտելուն: «Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը՝ սկիզբը և ավարտը ֆիքսելը: Ես, օրինակ, խոսում եմ օրական 30-40 հոգու հետ, բայց կարող է նրանցից ոչ մեկի հետ չհանդիպեմ: Եվ անհասականալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը»,-ասաց պատգամավորը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Հավաքվելու են, մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]