Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Փոխոստիկանապետը հերքում է ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքի արձանագրման մասին լուրերը

Փոխոստիկանապետը հերքում է ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի 
դեպքի արձանագրման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հերքում է, որ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մհրյանն ասաց մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են այս շրջանակներում, իրականացնում է»,- ասաց Մհրյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ