Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների որոշումներ է պատրաստում

Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների որոշումներ է 
պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ է պատրաստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված տեսանյութում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հեռախոսազանգի միջոցով շփվում էր քաղաքացիների հետ և հետաքրքրվում արտակարգ դրության հետ կապված նրանց սոցիալական խնդիրներով:

«Ես հիմա փնտրում եմ սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների, մեր գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար: Երեկվա խոսակցությունից հետո մենք մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք, և դա որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա: Հիմա հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ են պատրաստվում: Կփորձենք մաքսիմալ հասցեական և արդյունավետ լինել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, քանի որ օգնության տրամադրման ընթացքում կարող են հայտնվել խմբեր, որոնք իրենց մոտ կկենտրոնացնեն շրջանառվող աջակցությունը:

«Մենք գիտենք, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ աջակություն, օգնություն է բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ, փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը: Հիմա մեր խնդիրն այն է, որ արդյունավետ լինի, այդ գումարներն ու օգնությունները հասցեական լինեն, հասնեն այն մարդկանց, որոնք դրա կարիքն իսկապես ունեն»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]