Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում

Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ 
պայքարում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը: 
Թուրքիայի հայ համայնքը համաճարակի այս իրավիճակում ջանում է մնալ կանգուն: Եվ այդ լավատեսության պատուհանը Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցն է: Այն Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցների շարքից միակն է, որ ծառայություն է մատուցում` որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հիվանդանոց: Բուժհաստատությունը շարունակում է օգնություն ցույց տալ անխտիր բոլոր դիմողներին:  
Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 3500-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]