ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 840-ի. ՏԱՍՍ
14:26, 26 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 182-ով:
«Արմենպրես»-իհաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում կատարելով նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 840 է: Վարակը տարածվել է 56 շրջաններում: Ապաքինվածների թիվը 38 է:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում