1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 840-ի. ՏԱՍՍ

Armenpress 14:26, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 182-ով:

«Արմենպրես»-իհաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում կատարելով նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 840 է: Վարակը տարածվել է 56 շրջաններում: Ապաքինվածների թիվը 38 է:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am