Հասարակական

Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները հասցվել են նվազագույնի. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները հասցվել են նվազագույնի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, որոնք պայմանավորված էին արտակարգ դրությամբ, բերվել են նվազագույն մակարդակի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր համապատասխան որոշման մեջ:

«Սահմանափակումները վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ քաղաքացիներին կոչ անելով կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում