Հասարակական

Շիրակի մարզում  ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբները

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում  ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբները

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ համայնքային շտաբները մարզային շտաբի հետ պահպանում են մշտական օպերատիվ կապ։

Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։

Շիրակի մարզում մանակապարտեզներում և դպրոցներում առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին:

Միևնույն ժամանակ, ինչպես պետական, այնպես էլ տարբեր ծրագրերի կողմից մեծ ծավալի մթերքի պահեստավորման խնդիրը լուծելու նպատակով, Շիրակի մարզում արդեն հաստատաված է պարենային և ոչ պարենային ապրանքների պահեստավորման կենտրոն, որը գործելու է Գյումրու թիվ 30 դպրոցում: «Լոգիտսիկ առումով, այս պահին մարզում հստակեցված է մեկ պահեստային մեծ կետ, բայց անհրաժեշտության դեպքում կաշխատենք համայքներում ևս մի քանի կետ ունենալ»,-«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետը:

Շարունակվում է նաև կամավորների հավաքագրման գործընթացը: Տարբեր գործառույթների համար կամավորագրված անձիք կներգրավվեն բուժհաստատություններում, սննդի բաշխման կամ այլ աշխատանքերում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում