Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսով 77-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. վարչապետը ներկայացրեց իրավիճակը

Հայաստանում կորոնավիրուսով 77-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. 
վարչապետը ներկայացրեց իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով հիվանների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի 5 անձ: 80-ից բարձր պացիենտ այս պահին չկա: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին:

«Ընդհանուր առմամբ թոքաբորք տանող 30 հիվանդ ունենք, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ  թերապիայի բաժանմունքում եւ դժբախտաբար նրանցից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմավել է ինքնամեկուսացում  եւ հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները:

Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում:

Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է: Ինչպես ասել ենք նախկինում, կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ունեինք. Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի մեր հայրենակիցները:

Ըստ էության մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, եւ պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու վրա»,-նշեց վարչապետը:

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]