Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ

Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ խոշոր դեղատների ցանցերում, ինչպես նաև արտադրողների մոտ առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գները շատ չնչին՝ մի քանի դրամով ավելացել են դոլարի փոխարժեքի տատանման պատճառով։ Այդ ամենը ալկոգելի գնի վրա չի ազդել։

Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 235 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am