1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև հաշվի առնենք: Ամեն դեպքում, երբ ընդհանուր առմամբ խոսում ենք ցենզուրայի մասին, ապա դա վերաբերում է միայն կորոնավիրուսին: Ասեմ նաև, որ կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում հասցնում է հանրությանը, ուստի կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է»-ասաց Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է:

Հարցին, թե հնարավոր են նոր խստացումներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկացած խստացում պետք է արդարացված լինի:

«Մենք պետք է լինենք զգույշ, բայց միևնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը, մեր բնականոն գործունեությունը: Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության»-ասաց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]