Կարմրաշեն համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում հունիսի 19-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կարմրաշեն համայնքի ղեկավար Սամվել Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 21-ին, սակայն այս տարվա հունվարի 28-ին նա մահացել է: