Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և քայլեր է ձեռնարկում նրանց աջակցություն ցույց տալու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը։

«Մեր վարչությունում գործող թեժ գծին զանգեր ենք ստանում Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներից, նրանց հետ մշտական կապ ենք պահպանում։ Համապատասխան որոշում գտնելուց հետո մենք կփորձենք քաղաքացիներին աջակցել և օգնել»,- նշեց Ավետիսյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հորդորեց Թուրքիայում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն դիմել իրենց գերատեսչության հյուպատոսական վարչություն, անպայման կապ հաստատեն։

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ուստի մեր քաղաքացիներին խնդրում ենք նաև հյուպատոսական հաշվառման կանգնել, որպեսզի մենք էլ իմանանք, թե քանի քաղաքացի ունենք այնտեղ»,- ասաց Նաղդալյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am