Հասարակական

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հանձնաժողովի նիստում նշվել է, որ նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

ՀՀ կառավարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում