Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Առողջապահության նախարարը մինչև օրվա վերջ մեկուսացվածների թվի աճ է կանխատեսում

Առողջապահության նախարարը մինչև օրվա վերջ մեկուսացվածների թվի աճ է 
կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխատեսմամբ՝ մինչև օրվա վերջ կորոնավիրուսի վարակվածության կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թիվը կարող է ավելանալ, հասնելով՝ 420-430-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց մարտի 16-ին կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում:

Նոր մեկուսացումներ են տեղի ունեցել երեկ երեկոյան հաստատված դեպքերի շփման շրջանակից: Այս պահին ունենք 30 հաստատված դեպք, որից մեկը առողջացած է, և դուրս է գրվել: Միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեկուսացվածների թիվը, հնարավոր է, որ մինչև օրվա վերջ հասնի 420-430-ի»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ այս օրվա ընթացքում թեստավորվել են մոտ 20 հոգի, բայց հանարվոր է, որ նրանց թիվը ևս ավելանա, օրվա վերջում հասնելով 50-60-ի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am