Հասարակական

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դպրոցից մեկուսացրել են նրա հետ շփված անձանց

1 րոպեի ընթերցում

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դպրոցից մեկուսացրել են նրա հետ շփված անձանց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնում նոր տիպի կորոնավիրուսով վարակված դպրոցականը սովորում է թիվ 4 դպրոցում։ «Արմենպրես»-ի տրամադրության տակ հայտնվել են կադրեր դպրոցի բակից և դպրոցականների մեկուսացման աշխատանքներից։

Դպրոցականների դասընկերներին, նրա հետ սերտ շփում ունեցողներին հրավիրել են դպրոց, որտեղից նրանց ընտանիքների հետ մեկուսացրել են ավտոբուսներով։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Իտալիայից ժամանած և վարակված Էջմիածնի բնակիչ կնոջ ընտանիքում նշանադրության արարողությանը մասնակցել է նաև դպրոցներից մեկի բուժքույրը։ Տարածված լուրերի համաձայն՝ բուժքույրը հենց նույն դպրոցում էր աշխատում։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 դեպք։ 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում