Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ մեր 18 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքին առնչվող դեպքերն են, և մենք որոշակի կարծիք ունենք, որ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին ու նրանց շրջանակը: Մեկուսացված է մոտ 200 մարդ, բայց այստեղ 100%-ով վստահություն ունենալ չի կարելի, և այս առումով մենք ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը»,- ասաց Փաշինյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18 է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]