Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է տասը հազարը
14:59, 12 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է տասը հազարը, մահացել Է 429 մարդ: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երեկվանից մինչ այսօր հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1075 դեպք, վարակվածների թիվը հասել Է 10 հազար 75-ի: Մեկ օրում մահացել Է 75 հիվանդ, զոհերի ընդհանուր թիվը հասել Է 429-ի»,-գրել Է նա Twitter-ում՝ ներկայացնելով կորոնավիրուսին վերաբերող վիճակագրությունը փետրվարի 19-ից ի վեր: Վահաբզադեն նաեւ նշել Է, որ 10 հազարից ավելի վարակվածներից ապաքինվել Է 3276 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում