Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«ServiceTitan»-ը սկսել է ՏՏ ոլորտի հայ մասնագետներին Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը

«ServiceTitan»-ը սկսել է ՏՏ ոլորտի հայ մասնագետներին Հայաստան վերադարձնելու 
նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ServiceTitan» տեխնոլոգիական ընկերությանը «Expand The Extraordinary»-ի արշավի մեկնարկն է տվել, որն ունի երեք հիմնական նպատակ՝ տարբեր երկրներում ապրող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետներին վերադարձնել Հայաստան, ապահովել մասնագիտական կայուն աճ ու օգտագործել հնարավոր ներուժը կրթական ծրագրեր իրականացնելու և նոր մասնագետներ պատրաստելու համար։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով մարտի 9-ին Բեռլինում «ServiceTitan»-ը առաջին  հանդիպումն է կազմակերպել տեղի ՏՏ ոլորտի 110 մասնագետների հետ, ներկայացրել ընկերության պատմությունը՝ որպես հայ հիմնադիրներ ունեցող առաջին unicorn ստարտափ,  խոսել Հայաստանի՝  որպես  տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար նպաստավոր կենտրոնի մասին: Իդեպ, Unicorn եզրույթով նկարագրում են ստարտափները, որոնք գնահատվում են ավելի քան $1 մլրդ: ServiceTitan-ը գնահատվում է մոտավորապես $2.7-3 մլրդ միջակայքում:

«ServiceTitan» ընկերության միջազգային գործառնությունների և ռազմավարության գլխավոր պատասխանատու Վաչ Հովսեփյանը նշեց, որ մոտ մեկ տարի Հայաստանում գործունեություն ծավալելուց հետո հասկացել են՝  երկրում կա մեծ ներուժ ՏՏ ոլորտում և ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները աշխատելու համար: Ընկերությունը Հայաստանում գրասենյակ բացելիս ունեցել է միայն ծրագարավորողների թիմ, սակայն տեսնելով Հայաստանի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը ընդլայնել է թիմն ու այս պահին տարբեր բաժիններ իրենց ներկայացուցիչներ ունեն նաև Հայաստանում։

«Վերջին 10-15 տարում Հայաստանից բազմաթիվ մասնագետներ են գնացել այլ երկրներ, որտեղ աշխատելու համար պայմաններն ավելի գրավիչ են: Հիմա մենք այդ մարդկանց ասում ենք, որ Հայաստանում աշխատելու լուրջ հնարավորություններ են ստեղծվել: Կառավարությունը ծանրակշիռ քայլեր է ձեռնարկում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, մարդկանց մեջ հույս է արթնացել: Եթե անցյալում մարդիկ գնացել են Հայաստանից, որովհետև այստեղ կարիերայի զարգացման հնարավորություններ չեն տեսել, աշխատավարձի խնդիր է եղել , կամ երկրից դժգոհ են եղել, հիմա, կարծում ենք, նման բան չկա, և բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են աճելու և իրենց նպատակներին հասնելու համար: Մենք փորձում ենք այդ ուղերձը տարածել և սկսել ենք Բեռլինից։ Հետաքրքիրն այն է, որ բացի հայերից, մենք շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի Հայաստան գան և այստեղ աշխատեն նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։ Սա նշանակալից փորձառություն կլինի բոլոր կողմերի համար ու Հայաստանում կձևավորվի աշխատանքային նոր մշակույթ։»,- ընդգծեց Վաչ Հովսեփյանը:

«ServiceTitan» ընկերության միջազգային գործառնությունների և ռազմավարության գլխավոր պատասխանատուն կարծում է, որ շատ մասնագետներ ուղղակի տեղյակ չեն, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, և իրենց ընկերությունը խնդիր է դրել համապարփակ ներկայացնել երկրի ՏՏ ոլորտի վերջին դրական փոփոխությունները:

«Ներկայումս կենտրոնացած ենք Եվրոպայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրների վրա, հետագայում հնարավոր է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում նույնպես հանդիպումներ ունենանք: Այդ մարդիկ տեղեկանալու խնդիր ունեն, այն ժամանակ շատ բնական էր մտածել այսպես. «Հայաստանից կարող եմ գնալ այլ երկիր ու այնտեղ ավելի լավ հնարավորություն ունենալ»: Կարծում ենք, հիմա այդ խնդիրը չկա»,- նշեց Հովսեփյանը:

«Բեռլինում գերակշռող մեծամասնությունը շատ դրական էր արձագանքել մեր գաղափարին: Իրական արդյունքների մասով մենք անհամբեր չենք, հասկանում ենք, որ սա ներդրում է հետագայում ինչ-որ արդյունք տեսնելու համար: Մենք չենք սպասում, որ երկու օրում ինչ-որ բան կփոխվի, և վաղը այդ մարդիկ կգան Հայաստանում աշխատելու, բայց հանդիպումից հետո ակտիվ կապի մեջ ենք հետաքրքրվող մարդկանց հետ»,- եզրափակեց Հովսեփյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին, որոնց շուկան գնահատվում է շուրջ 800 մլրդ ԱՄՆ դոլար։ Ծրագիրն օգնում է նմանատիպ ընկերություններին որակյալ ծառայություն մատուցել իրենց հաճախորդներին և հեշտությամբ կառավարել իրենց բիզնեսը։ Այն պարզեցնում է պատվերի պահից սկսած մինչև պատվերի կատարման գործընթացները, թույլ է տալիս իրականացնել մարքեթինգ արշավներ, ներկայացնել հաշվետվություններ և արդյունքում բազմապատկել բիզնեսի եկամուտները։ Հիմնադիրները ամերիկահայ գործարարներ Արա Մահդեսյանը և Վահե Կուզոյանն են: Այն հիմնադրվել է Գլենդելում, բայց արդեն մեկ տարի է՝ ընկերությունն ունի գրասենյակ Հայաստանում: Հայաստանյան մասնաճյուղը սկսել են չորս աշխատակցով, այսօր արդեն 50-ից ավելի թիմ ունեն: Los Angeles Business Journal-ը և Inc.-ը  ServiceTitan-ը ընդգրկել են լավագույն աշխատատեղերի ցանկում, ինչպես նաև ճանաչվել է ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]