Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Չեխիայում արգելել են 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ակցիաները եւ փակել են դպրոցները

Չեխիայում արգելել են 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ակցիաները եւ փակել են դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների տարածման կապակցությամբ Չեխիայի կառավարությունը որոշում Է ընդունել մարտի 10-ից արգելել 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հասարակական միջոցառումները, ինչպես նաեւ փակել տարրական ու միջնակարգ դպրոցներն ու բուհերը: Այդ մասին մարտի 10-ին անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:

«Ուշադրության առնելով Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության զարգացումը՝ մենք որոշում ենք ընդունել նոր արտակարգ միջոցառումների մասին: Մարտի 10-ին ժամը 18:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) արգելված են բոլոր կինո-, թատերական, երաժշտական, մարզական միջոցառումները, կրոնական արարողությունները եւ 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ այլ միջոցառումներ»,-ասել Է Բաբիշը:

Բացի այդ, վարչապետը հայտարարել Է, որ արգելվում Է տարրական ու միջնակարգ դպրոցների, տեխնիկական ուսումնարանների եւ բուհերի սովորողների հաճախումն իրենց ուսումնական հաստատություններ, նշելով, որ այդ որոշումը մանկապարտեզներին չի վերաբերում:

Վարչապետի խոսքով՝ կառավարության այս որոշումը, որն առայժմ անորոշ ժամանակով Է ընդունվել, չի վերաբերում դատարանների, պետական հիմնարկությունների եւ խորհրդարանի աշխատանքին: Մարտի 10-ին ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտնել Է, որ Չեխիայում ներկա դրությամբ գրանցվել Է COVID-19 վիրուսով 40 հիվանդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am