Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Գյումրիում հերթական անգամ հետաձգվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը

Գյումրիում հերթական անգամ հետաձգվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով 
դատական նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 6  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով մարտի 6-ին կայանալիք դատական նիստը հետաձգվեց  հերթական անգամ՝ ամբաստանյալի՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող  Անդրեյ Ռազգիլդեևի  և մեղադրող կողմի բացակայության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կողմերի չներկայանալու վերաբերյալ դատարանին ներկայացվել է փաստաթուղթ ինչպես 102-րդ ռազմաբազայի հրամանատարության, այնպես էլ Շիրակի մարզի դատախազության կողմիցՆիստին ներկա չէր նաև տուժողի իրավահաջորդը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը  նիստը նախագահող, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին միջնորդություն ներկայացրեց՝ միջոցներ ձեռնարկել 102-րդ ռազմաբազայի կողմից գործով արդարադատության խոչընդոտները՝ այն է  Անդրեյ Ռազգիլդեևին դատարան չբերելու գործողությունները, վերացնելու մասին:  

  Խոսելով 102-րդ ռազմաբազայի  կողմից նախորդ դատական նիստին ներկայացված՝  դատարանի կողմից Անդրեյ Ռազգիլդեևի  և նրան ուղեկցող անձանց  անվտանգության գրավոր  երաշխիքի տրամադրման պահանջի մասին, Հայկ Հակոբյանը պահանջը  փաստացի հիմնավորումից զուրկ համարեց: «Ռազգիլդևին դատարան չներկայացնելով, և վերջինիս և նրան ուղեկցող անձանց անվտանգության գրավոր երաշխիքի պահանջով հանդես գալով, ռուսական ռազմաբազան՝ հանձինս իր հրամանատարի  և  ՌԴ   ՊՆ, գործում  է ՀՀ որպես պետության և Սահմանադրության պահանջներից դուրս, միաժամանակ խախտելով հայ-ռուսական նորմերի պահանջները՝ ՀՀ տարածքում խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Սա իրավաչափ չէ »:

Դատարանը հիմք ընդունելով ամբաստանյալի, ամբաստանյալի պաշտպանի և մեղադրող կողմի բացակայությունը, միջնորդության քննությունը հետաձգեց հաջորդ դատական նիստին՝ մարտի 20-ին:

 «Փաստացի, ռազմաբազայի հրամանատարությունը չի կատարում դատարանի օրինական պահանջը և չի ներկայացնում անձին ՀՀ դատական ատյան, որի հետևանքով էլ, ըստ էության, մենք չենք կարողանում գործը քննել: Ամբաստանյալը ընդհանրապես դեռ դատարան չի ներկայացվել: Ռազմաբազայի գործողությունները բացառապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում»,-նիստի ավարտին լրագրողներին նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:

Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով քայլող Գյումրի քաղաքի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան: Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանի մահը, այն է՝ վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է։ 

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am