Հասարակական

Դատարանը մերժել է Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դատարանը մերժել է Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը մերժել է դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրել նաև պաշտպան Արամ Վարդևանյանը։ Միջնորդությանը միացել էին պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Ավելի վաղ, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում