Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնաբերվել է աշխարհում միակ լսնամաշկ օրանգուտանը

Հայտնաբերվել է աշխարհում միակ լսնամաշկ օրանգուտանը
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միակ լսնամաշկ (ալբինոս) օրանգուտանին ողջ եւ առողջ տեսել են Ինդոնեզիայի Բոռնեո կղզու անտառում: Այդ մասին հաղորդել Է NDTV կայքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գյուղի բնակիչներն Ալբա անունով կապուտաչյա եւ բաց մազածածկով պրիմատին պահում էին վանդակում: Կենդանապաշտպաններն Էգ օրանգուտանին վերեցրել են 2017 թվականին: Երբ 2018 թվականի վերջին նրանք հասկացել են, որ Ալբան կարող Է ինքուրույն բույն շինել եւ սնունդ հայթայթել, որոշել են նրան բաց թողնել վայրի բնության մեջ:
Մարտի սկզբին Բոռնեոյի oրանգուտանների գոյատեւման ֆոնդը մոնիթորինգի է ենթարկել երեք օրանգուտանի, որոնց նույնպես վերջերս էին բաց թողել ազատության մեջ, եւ հայտնաբերել են, որ Ալբան ողջ եւ առողջ է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am