1000х90.jpg (78 KB)

Հայտնաբերվել է աշխարհում միակ լսնամաշկ օրանգուտանը

Armenpress 12:00, 6 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միակ լսնամաշկ (ալբինոս) օրանգուտանին ողջ եւ առողջ տեսել են Ինդոնեզիայի Բոռնեո կղզու անտառում: Այդ մասին հաղորդել Է NDTV կայքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գյուղի բնակիչներն Ալբա անունով կապուտաչյա եւ բաց մազածածկով պրիմատին պահում էին վանդակում: Կենդանապաշտպաններն Էգ օրանգուտանին վերեցրել են 2017 թվականին: Երբ 2018 թվականի վերջին նրանք հասկացել են, որ Ալբան կարող Է ինքուրույն բույն շինել եւ սնունդ հայթայթել, որոշել են նրան բաց թողնել վայրի բնության մեջ: Մարտի սկզբին Բոռնեոյի oրանգուտանների գոյատեւման ֆոնդը մոնիթորինգի է ենթարկել երեք օրանգուտանի, որոնց նույնպես վերջերս էին բաց թողել ազատության մեջ, եւ հայտնաբերել են, որ Ալբան ողջ եւ առողջ է:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am