1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է

Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում 
իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում ատելության խոսքի, երբեմն՝ բռնության կոչերի տարածման պատասխանատու է համարում իշխանությունը, իսկ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ բազմաթիվ ջանքեր են գործադրում դրա դեմ պայքարի համար, իսկ մեղադրանքը, թե  իշխանությունը դա խրախուսում է, համարում է  զրպարտություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է քրեականացնել ատելության խոսքը՝ բռնության հրապարակային կոչը, քարոզը:

Մարուքյանի կարծիքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ  իշխանությունը ատելություն չի քարոզում, սակայն իշխանության ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները չեն դատապարտում այդ խոսքը: Մարուքյանի կարծում է, որ այդ խոսքը չեն դատապարտում, քանի որ դա նրանց ձեռնտու է, նրանց աջակցող խոսք է: Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչների՝ իրենց ուղղված ելույթներից հետո բազմաթիվ նամակներ են ստանում՝ տարբեր պիտակավորումներով, սպառնալիքներով: Դրանցից մեկով արդեն քրեական գործ է հարուցվել: Մարուքյանի կարծիքով՝ այդ մարդիկ իշխանությանն են աջակցում: «Նրանք ձեր դեմ ուղղված քննադատական խոսքն են փորձում լռեցնել՝ այդ հայհոյանքով, զրպարտության խոսքով: Եվ դրան  գումարվում ձեզ աջակցող Յութուբի ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում, որոնք ամեն օր վարկաբեկում, զրպարտում ենք մարդկանց»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին:

Նա կատեց, որ երբ օրեր առաջ Էջմիածնում որոշ մարդիկ հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի իբր թաղումն էին կազմակերպել, ոչ ոք, այդ թվում ոչ մի պատգամավոր չդատապարտեց դա: «Եթե մի «այո»-ի կողմնակից քարով տա «ոչ»-ի կողմնակցի գլխին, սպանի, ով է պատասխան տալու: Դուք եք դրա պատասխանատուն, դուք եք դա խրախուսում, ժպտում դրա վրա: Ձեզ աջակցող մեդիան է դա տարածում»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դրա պատասխանատուն իշխանությունն է:

Նրա կարծիքով՝ եթե անգամ ատելության խոսք է տարածում  նախկին իշխանությունը, միևնույն է նորից իշխանությունն է պատասխանատու:  «Դուք եք այսօր իշխանություն, դուք պետք է կարգավորեք, մենք չենք կարող կարգավորել»,-ասաց Մարուքյանն ու կոչ արեց իշխանությանը պայքարել դրա դեմ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սարգիս Խանդանյանն իր ելույթում անդրադառնալով արտահայտված կարծիքին՝ հաստատեց, որ իսկապես երկրում մթնոլորտի համար պատասխանատուն իրենց քաղաքական ուժն է: «Եվ դրա համար մենք ջանքեր ենք գործադրում: Եվ այդ ջանքերի օրինակներից մեկն է, որը ներկայացրել է կառավարությունը: Մենք դատապարտել ենք ու դատապարտում ենք ատելության խոսքը»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ դրա օրինակներից մեկն էլ այն հայտարարությունն է, որն իրենց խմբակցության պատգամավորները տարածել են, և դրա հիմքով ստեղծվել է ԱԺ ատելության խմբի դեմ պայքարի հանձնաժողովը: Պատգամավորը նկատեց՝ այդ հանձնաժողովից դուրս են եկել  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը:

Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած դրվագին՝ Խանդանյանը նշեց. «Դուք ԱԺ ամբիոնը օգտագործում եք զրպարտություն և սուտ տարածելու համար: Եթե ունեք փաստեր՝ ներկայացրեք, այլապես Ձեր հայտարարությունները նման են զրպարտության և ստի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]