Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020-ի ընթացքում շարունակվում են աշխատանքները իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին այս մասին ասաց  ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

  Նրա խոսքով` առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրման ուղղությունը, մասնավորապես` 2020-ից գործող միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

« Այս պահին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Այդ սուբյեկտներից ռիսկային են դիտարկվել շուրջ 1150-ը»,- ասաց Թամազյանը:

ՊԵԿ վարչության պետի խոսքով` նրանց մոտ նկատվել են հետևյալ ռիսկերը. գերազանցելով 24 միլիոն դրամի շեմը` գործողությունից հանել են ՀԴՄ և նույն ՀԴՄ-ն, նույն հասցեում գրանցվել մեկ այլ սուբյեկտի անունով, առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ` ոսկու շուկաներում, գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողները իբրև իրացնում են «սեփական արտադրանք»` գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am