Կառավարությունն առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ դարձնելով 2.5 տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Բադասյանն այս մասին ասաց ԱԺ փաթեթի քննարկմանը:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը հիմա 5 տարի է: Նախագծերի փաթեթով առաջարկել ենք դարձնել 2.5 տարի»,-ասաց Բադասյանը:
Նա նաև նշեց, որ սակայն ԲԴԽ նախագահը, որն արդեն ընտրված է, պաշտոնավարելու է 5 տարով: Եվ նախագծերի փաթեթով այդ մասով կարգավորումը ևս նախատեսված է: