Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան մշակման փուլում է

  ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան մշակման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի այցը Երևան, Թբիլիսի, Բաքու մշակման փուլում է: «Արմենպրես»-ի` այցի ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ԵԱՀԿ քարտուղարության ԶԼՄ-ների հետ հաղորդակցության և կապի բաժնից:

«ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամայի` Երևան, Թբիլիսի և Բաքու այցերի ծրագիրը դեռևս մշակման փուլում է»,- հայտնեցին ԵԱՀԿ-ից:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման,ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացնելով նախագահության գերակայությունները, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում:

«Հակամարտությունների կարգավորման հանձնառությունը, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն են, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- ասել է Ռաման:

ԵԱՀԿ գործող նախագահը, որպես կանոն, տարածաշրջան այց է կատարում նախագահության առաջին ամիսներին: Գործող նախագահը Հայաստան այցի ընթացքում հանդիպում է ունենում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am