Հասարակական

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին

1 րոպեի ընթերցում

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից:

«Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել վերջին երեք տասնամյակներում եւ գտնվում են քարուքանդ վիճակում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի ընթացքում, անգնահատելի նվեր կլինի Արծվանիստի բնակչության համար»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում