Հասարակական

Ինը թեստերի պատասխանները ստացվել են. ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ինը թեստերի պատասխանները ստացվել են. ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ժամանակ մարտի 2-ի առավոտյան նշված 9 կասկածելի դեպքի թեստերի պատասխանների բացասական են եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կասկածելի դեպքերը թեստավորվել են: Կասկածելի դեպք ասելով` նկատի ենք ունենում այն, երբ անձը շփվել է ռիսկային երկրների քաղաքացիների հետ կամ սիմպտոմներ ունի, այդ ժամանակ որոշվում է ստուգել: Ասեմ, որ գործընթացը շարունակական է լինելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող անձանց, ինչպես նաև կորոնավիրուսի վարակակիր անձի մոտ առողջական վիճակի բացասական փոփոխություն չկա: Նրանք ջերմություն չունեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում