1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը կորոնավիրուսի թեստերի հետ կապված խնդիր չունի

Հայաստանը կորոնավիրուսի թեստերի հետ կապված խնդիր չունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա, հաջորդ շաբաթվա մեջ մոտ 2 հազարն էլ կբերվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հազար թեստն էլ սպասվում է ԱՄՆ-ից:

Նախարարը նշեց, որ դա նվիրատվություն է միջազգային կազմակերպությունների կողմից:

«Թեստերի ձեռքբերման մի քանի ուղղություններ ևս քննարկվում են, մասնավորապես, Չինաստանը և Անգլիան: Այս պահին, այդ ուղղությամբ որևէ խնդիր չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա հունվարի 2-ից առողջապահական համակարգը տիտանական աշխատանք է կատարել և կատարում: Մասնագետները, պատասխանատուները պատշաճ կարգով կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]