Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարորդը չի հոսպիտալացվել. ԱՆ պարզաբանումը՝ բեռնատարի իրանցի վարորդի մասին տեսանյութի հետ կապված

Վարորդը չի հոսպիտալացվել. ԱՆ պարզաբանումը՝ բեռնատարի իրանցի վարորդի մասին 
տեսանյութի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշով բեռնատարից իջեցնում վարորդին: ՀՀ առողջապահության նախարարությունը այս առիթով հիշեցրել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականացվում է վերահսկման գործընթաց, տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նիկողոսյանը նախ հիշեցրել է, որ լրատվամիջոցներից մեկում տեսանյութ է հրապարակել և կից գրվել. «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։ «Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվում է վերահսկման գործընթաց, ապահովվում է մեկուսացում, առողջական վիճակի զննում և եթե հայտնաբերվեն ախտանշաններ նաև կիրականացվի հոսպիտալացում և թեստավորում։ Տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել»,-տեղեկացրել է Նիկողոսյանը:

Նա ևս մեկ անգամ կոչ է արել չտարածել խուճապ հանրության շրջանում և նման «նյութեր» հրապարակելուց առաջ կապ հաստատել լիազոր մարմնի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am