Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթիռը ժամանել է Երևան

Թեհրանից  ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթիռը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանից 82 ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք  է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սա այս պահին Իրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող կարծես թե վերջին ինքնաթիռն է:

«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,-վստահեցրել է նախարարը:

Մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման համար 108 լաբորատոր թեստ, բոլորի պատասխանները եղել են բացասական։

Փետրվարի 26-ին ժամանել էր նաև Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրել էր Զվարթնոց օդանավակայան՝ ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետի ուղեկցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am