Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը եւ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը

Պուտինը եւ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր կայացել Է նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով: Խոսակցությունը եղել Է հանգամանալի, այն նվիրված Էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի կատարվեն ապաԷսկալացիայի գոտու շուրջ ձեռք բերված սկզբնական պայմանավորվածությունները»,-ասել Է նա:

Պուտինը եւ Էրդողանը նաեւ քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am