1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և 
թմրաբանական բուժհիմնարկներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարորդական իրավունք ստացած 473 անձ 2019-ին հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում. նրանց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները:

«Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, որոնցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ»,- ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը որոշակիորեն տվել է իր դրական արդյունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]