Հասարակական

Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ

2 րոպեի ընթերցում

Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Գ. Պապոյանը:

Պատգամավորը նշեց՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մի քանի հանդիպում են ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավարության հետ, բայց, այնուամենայնիվ, որոշում են կայացրել, որ կոմիտեի բարձրաձայնած հարցերի մասով նախագծում փոփոխություն չի լինելու: Նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ քննարկել են նախագիծը, հեղինակները կաշխատեն նախագծի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում