1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Փաշինյան

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկել է Հայաստանում Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ կայացնելու հերթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետությունը հզոր, կենսունակ, ինքնիշխան և լիարժեք պետություն դարձնելու համար մեզ հարկավոր են ինստիտուտներ: 2018թ. մայիսին արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը: Հաջորդ փուլում Հայաստանում վերահաստատվեց ընտրության ինստիտուտը, որովհետև մենք անշրջելիորեն փակեցինք ընտրությունները կեղծելու շրջանը: Հաջորդ փուլում մենք կայացրինք Ազգային ժողովը, որպես ինստիտուտ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, կառավարությունն է, որովհետև ՀՀ-ն ընտրեց կառավարություն ու վարչապետ: Արդեն հստակ գծագրել ենք դատական համակարգի՝ որպես ինստիտուտի կայացման ճանապարհը, և հիմա եկել է հերթը՝ ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացնելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին գործող սահմանադրությամբ կա Սահմանադրական դատարանի շատ կոնկրետ նկարագրություն, բայց չկա այդպիսի ՍԴ:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]