Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր 
բողոքարկման հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում այն հարցում, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կարող է բողոքարկվել այն Սահմանադրական դատարանում, որի անդամներին պաշտոնավարման առնչությամբ է հանրաքվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանն Արդարադատության նախարարից նախ հետաքրքրվեց, թե որտեղ են բողոքարկվելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքները:

«ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա է միակ հիմքը: Սահմանադրական դատարանի անդամների ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, երբ բողոքարկման դիմումը կլինի, դա արդեն ներքին հարց է: Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- ասաց նախարարը։

Պատգամավորի երկրորդ հարցին, թե շահերի բախում չկա՞ արդյոք, որ ՍԴ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորները, որոնցից 7-ը շահագրգիռ կողմ են այդ հարցում, Բադասյանը նշեց, որ այո, առերևույթ խնդիր տեսնում է:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]