Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Օմանում

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Օմանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alarabiya-ն:

Դեպքերի գրանցումից հետո Օմանն անմիջապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը:

«Երկու օմանցի կանանց մոտ, որոնք վերադարձել են Իրանից, որը պայքարում է Չինաստանի սահմաններից դուրս մահաբեր վիրուսի բռնկման դեմ, ախտորոշվել է կորոնավիրուսը: Նրանք գտնվում են կայուն վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետիսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

Նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիստի  արդյունքներով որոշվել է.

  1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
  2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
  3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումներիկիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
  4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
  5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
  6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշումորը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրելոր Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենաՀայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:

Հունվարի 30-ին Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը: Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am