Հասարակական

Նախարարի խոսքով` բուհերն ու դպրոցները ներգրավված չեն լինելու հանրաքվեի քարոզարշավին

1 րոպեի ընթերցում

Նախարարի խոսքով` բուհերն ու դպրոցները ներգրավված չեն լինելու հանրաքվեի քարոզարշավին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին բուհերի ու դպրոցների ներգրավվածություն չի լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երկու օրինակ ունեք ընտրությունների, որ որևէ բուհ և դպրոց քարոզարշավին չի մասնակցել: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է, սակայն գրաֆիկը դեռ չի հստակեցրել, իսկ նախարարությունում զբաղվածությունը մեծ է:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում