Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան 
այցելելուց

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.
Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected]»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրանի առողջապահության նախարարության՝ փետրվարի 22-ի տվյալներով վարակվածների թիվը երկրում 28 է, մահվան ելքով դեպքերը՝ հինգը։  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ